12:39 | 19.04.23 | Նորություններ | 2020

Նեյրոնային ցանցի ստեղծած պատկերը հաղթել է Sony World Photography Awards-ում

DALL-E նեյրոնային ցանցի գեներացրած պատկերը հաղթել է հեղինակավոր Sony World Photography Awards մրցանակաբաշխության Creative անվանակարգում:

Մրցանակաբաշխության ժյուրին չի նկատել, որ գնահատում է արհեստական բանականության աշխատանքը։

Նեյրոնային ցանցի ստեղծած պատկերը մրցույթին ուղարկել է գերմանացի լուսանկարիչ Բորիս Էլդագսենը։ Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո նա խոստովանել է, որ պատկերն իրական չէ, եւ հրաժարվել է 5000 դոլար պարգեւից։

Նրա խոսքով՝ ինքը միտումնավոր է խաբել մրցույթի կազմակերպիչներին՝ արհեստական բանականության արագ զարգացման համատեքստում լուսանկարչության ապագայի հարցի վրա ուշադրություն հրավիրելու համար եւ տեղի ունեցածը վկայում է, որ նման խնդիր արդեն կա։

Կազմակերպիչները նշել են, որ մրցույթի կանոնները Creative անվանակարգում չեն արգելում պատկերների մշակումը նեյրոնային ցանցի միջոցով, սակայն լիովին գեներացված նկարներ օգտագործելն անհնար է։

photo © Boris Eldagsen_DALL-E