14:32 | 12.04.23 | Նորություններ | 1908
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու Innovate Armenia 2023 «Նորարարության եւ ձեռներեցության ազգային շաբաթին»:
Ապրիլի 17-21-ն անցկացվող միջոցառման ընթացքում տեղի կունենա տեղեկատվության եւ փորձի փոխանակում տեխնոլոգիաների առեւտրայնացման ոլորտում տեղական ու միջազգային փորձագետների միջեւ, ինչպես նաեւ կքննարկվի Հայաստանի մարզերում նորարարության եւ ձեռներեցության ոլորտում առկա իրավիճակը։
Առանցքային իրադարձությունը կլինի Ավստրիական տիեզերական ֆորումի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը` Մարսի անալոգային AMADEE-24 առաքելությունը Հայաստանում իրականացնելու վերաբերյալ։
Առանձին պանելային քննարկումներ նվիրված կլինեն Հայաստանում կայուն տնտեսության, գիտության, կրթության, արհեստական բանականության եւ կանանց ձեռներեցությանը:
Ապրիլի 17-ին եւ 18-ին միջոցառումը կանցկացվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ապրիլի 19-21-ը՝ Նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի գրասենյակում եւ ՀՀ մարզերում։
Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։ Ծրագրի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։