13:15 | 11.04.23 | Նորություններ | 1924

Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում ստեղծարար լաբեր կհիմնվեն

ՀՀ Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում կստեղծվեն ստեղծարար լաբեր՝ «Labs for Change - կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության եւ ստեղծարարության զարգացման» ծրագրի շրջանակում։

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել ստեղծագործական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը եւ նպաստել կանանց հզորացմանը Շիրակի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում։

Նշված մարզերում կհիմնադրվեն ստեղծարար կենտրոններ, որտեղ կանայք եւ երիտասարդները կունենան մասնագիտական եւ ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների զարգացման, եկամտաբեր պրոդուկտներ ստեղծելու հնարավորություններ, որն իր հերթին անհատական մակարդակում կապահովի նրանց աշխատանքի եւ շուկաներ մուտք գործելու նոր հնարավորություններով, կնպաստի խոցելիության նվազեցմանն ու տնտեսական կայունությանը։

Արդյունքում երեք մարզի ստեղծարար կենտրոնները կունենան միասնական բրենդով ներկայացվող արտադրանք, ինչպես նաեւ առանձին արտադրություն:

Ծրագրի խնդիրներից է բացահայտել կանանց տնտեսական ցածր ակտիվության եւ ներգրավվածության պատճառները ու նպաստել հնարավոր խոչընդոտների վերացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ աղքատության նվազեցմանը։

Ծրագիրն իրականացվում է Avenue Consulting Group խորհրդատվական ընկերության եւ Impact Hub Yerevan-ի համատեղ համագործակցությամբ։