18:12 | 14.03.23 | Նորություններ | 2194

Meta-ն եւս 10 000 աշխատատեղ կկրճատի

Meta-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն այսօր հայտնել է, որ «առաջիկա ամիսներին» ընկերությունը եւս 10 000 աշխատատեղ կկրճատի:

Meta-ն, որին պատկանում են Facebook-ն ու Instagram-ը, 2022 թվականի նոյեմբերին արդեն կրճատել էր 11 000 աշխատատեղ՝ աշխատակիցների մոտ 13 տոկոսը:

Մարկ Ցուկերբերգը տեղեկացրել է, որ ընկերությունը կչեղարկի նաեւ այն 5 000 թափուր հաստիքները, որոնք նախատեսում էր լրացնել:

Կրճատումներից հետո Meta-ի աշխատակիցների քանակը կկազմի մոտավորապես 66 000՝ նախկին 87 000-ի փոխարեն: