15:54 | 22.02.23 | Նորություններ | 10923
Ավելի քան յոթ տարի Վիվա-ՄՏՍ-ն ու «Սորս» հիմնադրամը կարեւոր ջանք են գործադրում թիրախային խմբում հայտնված ընտանիքներին աջակցելու համար:
Հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնագիտական աջակցություն տրամադրող անհատական օգնականներն էապես փոխում են նաեւ ընտանիքներում առկա իրականությունը:
Լուծվում են ոչ միայն երեխաների սոցիալիզացման, ինքնուրույնության եւ առողջ մտածողության ձեւավորման, նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խնդիրները, այլեւ ընտանիքում եւ դրանից դուրս՝ մայրիկների ինքնադրսեւորման ու աշխատանքային զբաղվածության հարցերը:
Պահանջված ծրագրի արդյունավետությունը զգալիորեն մեծացել է հատկապես մարզային ընդգրկում ապահովելուց հետո: Տարիների փորձն ու հմտությունը թույլ են տալիս ավելի կարճ ժամկետներում ստանալ հնարավորինս ակնհայտ արդյունք:
Վայքում բնակվող յոթնամյա Ռոբերտի շփման շրջանակը սեպտեմբերից ընդլայնվել է. դպրոց է հաճախում: Մանկական ուղեղային կաթվածի (ՄՈւԿ) պատճառով, տղան վեց տարի սահմանափակվել է հիմնականում տանը՝ ընտանիքի հետ շփվելու հնարավորությամբ: Մասնագիտական լուրջ հմտություններ պահանջող աջակցություն Ռոբերտն սկսել է ստանալ անհատական օգնականի միջոցով:
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Սորս» հիմնադրամի գործընկերության կարեւոր ձեռքբերումներից է նաեւ երիտասարդների շրջանում նեղ մասնագիտական ուղղվածության ձեւավորումը:
Վերապատրաստված, աշխատանքային պրակտիկա անցած բոլոր մասնագետները, փորձի հիման վրա կարողանում են իրենց տեղը գտնել նաեւ ոլորտային մեծ կենտրոններում։
Անհատական օգնականները կատարում են դայակ-խնամողի գործառույթ կամ գործում են որպես զարգացման մասնագետ։ Նրանց ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները եւ ամեն մի երեխայի համար անհատական զարգացման եւ խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմաթիվ մասնագետներ թիմի կողմից: