13:52 | 21.02.23 | Նորություններ | 1980
Փետրվարի 21-ին մեկնարկել է Հայաստանի ամենահեղինակավոր համադպրոցական Koreez առցանց մրցույթն ու շոու-մրցանակաբաշխությունը։
Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված առարկայական առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել բոլոր աշակերտների կրթվելու մղումը՝ անկախ առաջադիմությունից։
Մրցույթին կարելի է գրանցվել մինչեւ ապրիլի 16-ը՝ այստեղ։
Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում ստուգել ուսումնական տարում կուտակած գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը, ստանալ արժեքավոր մրցանակներ (բջջային հեռախոս, պլանշետ, նոթբուք, հանգիստ)։
Մրցույթը բաղկացած է նախընտրական եւ եզրափակիչ առցանց փուլերից, որոնց արդյունքները կամփոփվեն կրթական մրցանակաբաշխության ժամանակ։
Երրորդ անգամ իրականացվող Koreez համադպրոցական մրցույթին արդեն հասցրել է մասնակցել շուրջ 825 հանրակրթական դպրոցի ավելի քան 11,000 աշակերտ ու ուսուցիչ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, ինչպես նաեւ Արցախը։
Koreez կրթական շարժումը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 14 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Կրթությունը կարեւորելու գաղափարին են միացել շուրջ չորս տասնյակ հայտնի ընկերություն, մոտ երկու տասնյակ ճանաչված մարդիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։