14:39 | 06.02.23 | Նորություններ | 1743

Մեկնարկել է DigiTec 2022-ի մասնակցության հայտերի ընդունումը

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա DigiTec 2022 տեխնոլոգիական ցուցահանդեսը և DigiTec Summit 2022 միջազգային համաժողովը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ գնահատող և ընտրող հանձնաժողովի կողմից:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև փետրվարի 12-ն այստեղ:

Ցուցահանդեսին նախատեսվում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերությունների մասնակցություն, մոտ 80 000 այցելու:

DigiTec 2022-ի նպատակն է մեկ տանիքի տակ ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները, ստեղծել ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտել ոլորտում իրականացվող փոփոխությունները։

DigiTec Summit 2022-ը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների տարբեր երկրներից` «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» (“How do emerging countries with large tech ambitions compete on a global scale”) խորագրի շուրջ: