16:43 | 30.01.23 | Նորություններ | 2139

Մեքենայական ուսուցման անվճար վեբինար՝ ACA-ից

Փետրվարի 2-ին Armenian Code Academy-ն կազմակերպում է «Մեքենայական ուսուցման ներածություն» թեմայով անվճար վեբինար բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս ուղղությամբ։

Այն կվարի Սենտ Լյուիսի համալսարանում դասախոս Վահան Հուրոյանը։ Նա կխոսի Մեքենայական ուսուցման, հեռանկարների եւ առնչվող այլ թեմաների մասին։

Տեսողական ընկալում, խոսքի ճանաչում, որոշումների կայացում, լեզվի թարգմանություն եւ շատ ավելին այսօր հնարավոր է իրականացնել նաեւ մեքենայական ուսուցման միջոցով։

Վեբինարից հետո մասնակիցները կստանան մեքենայական ուսուցմանն առնչվող օգտակար ռեսուրսներ ու գրականություն։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։ Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։