09:10 | 22.12.22 | Նորություններ | 46082

Նվիրիր կախարդանք HONOR-ի հետ

Նվերներ HONOR-ից, որոնք կուրախացնեն բոլորին


Հաշված օրեր են մնացել տարվա ամենակարեւոր տոներից մեկին: Այդքան էլ հեշտ գործ չէ նվեր ընտրել մտերիմների համար. այնքան տարբերակներ կան, որ գլուխդ սկսում է պտտվել: Բայց չարժե մտահոգվել, չէ՞ որ մենք արդեն մտածել ենք եւ ընտրել ամենապահանջված նվերները ձեր սիրելիների համար: Մեր ընտրանու մեջ HONOR ապրանքանիշի միայն լավագույն առաջարկներն են, այն էլ շահավետ գնով, որպեսզի ուրախացնենք նաեւ նվիրողին:

Չգիտես՝ ինչ նվիրել, նվիրի′ր սմարթֆոն

Սմարթֆոնը միշտ շահեկան տարբերակ է: Սմարթֆոնների X սերիայի շնորհիվ HONOR-ից կարելի է ընտրել տարբերակ, որը հարմար է ցանկացած դրամապանակի:


Դեմոկրատական HONOR X7

Հասանելի սմարթֆոն HONOR-ից, որը ոչ բարձր գնի եւ արժանի բնութագրերի համադրություն է: HONOR X7-ն ընտրելու չորս պատճառ կա: Թվարկենք դրանք.

Մեծ, առանց շրջանակի դիսփլեյ, որն ունի 6,74 դյույմ անկյունագիծ, այն կփոխանցի ներկայության իրական էֆեկտ: Էկրանի թարմացման 90 Հց հաճախականությունը պատկերը դարձնում է ավելի սահուն, իսկ TÜV Rheinland սերտիֆիկատը հաստատում է, որ դիսփլեյը պաշտպանում է կապույտ գույնից եւ օգնում պահպանել տեսողությունը: Էկրանի գիշերային ռեժիմը նվազեցնում է աչքերի վրա ծանրաբեռնվածությունը, իսկ էլեկտրոնային գրքի ռեժիմը դյուրացնում է տեքստի ընթերցումը: HONOR X7-ն իսկական մուլտիմեդիոն գաջեթ է ձեր ձեռքում:

Snapdragon 680 6 նանոմետրանոց էներգաարդյունավետ չիպի շնորհիվ՝ HONOR X7-ն առանձնանում է երկարատեւ ու սահուն աշխատանքով՝ անկախ նրանից տեսանյութ եք դիտում, թե խաղ խաղում: Իսկ HONOR RAM Turbo տեխնոլոգիայի շնորհիվ՝ լրացուցիչ 2ԳԲ ներկառուցված հիշողությունը տրամադրվում է օպերատիվ հիշողության ընդլայնման համար, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել սմարթֆոնով:  


5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է մոտ 20 ժամ առցանց վիդեոդիտում կամ 49 ժամ անդադար աուդիոզանգ: Ընդամենը 10 րոպեի ընթացքում արագ լիցքավորումը 22,5 Վտ հզորությամբ ապահովում է էներգիա, որը բավարար է երեք ժամ վիդեոդիտման համար: Ձեր HONOR X7-ն ավելի շատ ժամանակ կանցկացնի ձեր ձեռքում եւ ավելի քիչ կլինի լիցքավորման:
   
HONOR Х7-ը նաեւ օժտված է չորս հաղորդիչից բաղկացած տեսախցիկների առաջատար համակարգով: Հիմնական 48 ՄՊ սենսորի բարձր լուսաթափանցության շնորհիվ՝ դուք ստանում եք կատարյալ լուսանկար նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում: Գերլայնանկյուն ոսպնյակը կօգնի նայել աշխարհին անսովոր տեսանկյունից, մակրոտեսախցիկի օգնությամբ հնարավոր է մանրամասն պատկերել, օրինակ, եղեւնու ամեն փուշը, իսկ հստակության խորության սենսորը գեղեցիկ կմշակի ֆոնը դիմանկարների լուսանկարահանման ժամանակ:   

Հայաստանում հասանելի են բոլոր երեք գունային տարբերակը՝ «Կեսգիշերային սեւ», «Օվկիանոսի Կապույտը» ու «Անփայլ արծաթագույնը»:

HONOR Х8

Ընդամենը 7,45մմ հաստությամբ էքստրաբարակ կորպուսով սմարթֆոն, որը գերում է իր հարթ եզրերով եւ կլորացված անկյուններով: Սմարթֆոնն ընդամենը 177 գրամ է, ինչի շնորհիվ շատ հարմար է բռնել ձեռքում. դուք նույնիսկ չեք զգա այն տեսանյութ դիտելիս կամ խաղալիս:


Առանց շրջանակի 6,7 դյույմ անկյունագծով դիսփլեյն ունի 90 Հց հաճախականություն եւ 2388*1080 պիքսել բարձր թողունակություն: Էկրանի թարմացման հաճախականությունը հնարավոր է կարգավորել՝ արտադրողականությունն ու էներգիայի սպառումը բալանսավորելու համար: Գերբարակ շրջանակներն ապահովում են կորպուսի նկատմամբ էկրանի օգտակար մակերեսի հիանալի հարաբերակցություն՝ 93,6% մակարդակում:

HONOR Х8-ում տեղադրված Snapdragon 680 պրոցեսորն ապահովում է սմարթֆոնի երկարատեւ ու սահուն աշխատանք: Անհրաժեշտության դեպքում հիշողության ավելացման ինտելեկտուալ տեխնոլոգիան ընդլայնում է HONOR X8-ի օպերատիվ հիշողության ծավալը՝ 6 ԳԲ-ից մինչեւ 8 ԳԲ, ինչի շնորհիվ կարելի է գործարկել ավելի շատ հավելվածներ՝ առանց որեւէ խնդրի:


64 ՄՊ թողունակությամբ հիմնական տեսախցիկը թույլ է տալիս ստանալ հիանալի լուսանկարներ առօրյա կյանքի ցանկացած դրվագում: Բացի այդ, այստեղ եւս HONOR X7-ի նման, կա գերլայնանկյուն սենսոր, մակրոֆոտոյի համար նախատեսված հաղորդիչ եւ հստակության խորության սենսոր:

Հայաստանում HONOR Х8-ը հասանելի է երեք գունային տարբերակով: «Արծաթագույնը» կընկղմի իր մշուշոտ եւ մեդիտացիոն գեղեցկության մեջ: «Օվկիանոսի Կապույտը» կտեղափոխի արեւի լույսով ողողված ծովի խորքը: «Կեսգիշերային սեւն» իսկական վայելք է դասականի սիրահարների համար:

Էլեգանտ HONOR Х9

X-երի շարքի ավագ սմարթֆոնը: Այն ունի 6,8 դյույմ անկյունագծով հսկայական դիսփլեյ՝ թարմացման 90 Հց հաճախականությամբ եւ 2388*1080 պիքսել թողունակությամբ:


Էներգախնայող ինտելեկտուալ տեխնոլոգիայով եւ 4800 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է երկարատեւ ավտոնոմ աշխատանք՝ գրեթե 14 ժամ սոցցանցերում կամ մինչեւ 17 ժամ երաժշտության առցանց ունկնդրում: Իսկ 66 Վտ հզորությամբ տուրբո լիցքավորման շնորհիվ՝ HONOR Х9-ը լիցքավորվում է մինչեւ 81% ընդամենը կես ժամում: Սմարթֆոնը միշտ ձեզ հետ է եւ պատրաստ ամեն ուր աշխատել:

Կատարելագործված հիմնական տեսախցիկը, չորս ոսպնյակով եւ լուսանկարների մշակման օպտիմալացված ալգորիթմով, թույլ է տալիս անմահացնել շրջապատող գեղեցկությունը: Մուլտիվիդեո ռեժիմով եւ story-ների համար նախատեսված մի քանի նմուշով կարելի է հեշտությամբ նկարահանել ստեղծագործ տեսանյութեր:  

Հայաստանում HONOR Х9-ն առկա է գունային երեք տարբերակով՝ «Անփայլ արծաթագույն», «Օվկիանոսի կապույտ» եւ դասական «Կեսգիշերային սեւ»:


Գներ եւ հասանելիություն

Х սերիայի HONOR սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Ucom, Vega, Telecom Armenia, VLV, Vesta, Zigzag գործընկերների վաճառասրահներում շահավետ գնով մինչեւ 2023թ.-ի հունվարի 8-ը: HONOR X7-ն կարող եք գնել ընդամենը 84 900 դրամով՝ 99 900 դրամի փոխարեն: Գեղեցիկ եւ բարակ HONOR X8-ն այժմ հասանելի է 104 900 դրամով՝ 20 000 դրամ ավելի մատչելի: Էլեգանտ HONOR X9-ը կարելի է ձեռք բերել ընդամենը 140 900 դրամով եւ նվեր ստանալ HONOR X3 Lite անլար ականջակալ: Սմարթֆոնների ձեռքբերման պայմաններին կարելի է ծանոթանալ վաճառասրահներում:

***
Ինչ նվեր էլ ընտրեք, գլխավորն ուշադրությունն ու հոգատարությունն է, որով միշտ շրջապատում եք ձեր սիրելիներին: