15:22 | 08.12.22 | Նորություններ | 2188
SAP Startup Factory ծրագրի առաջին եւ երկրորդ շրջափուլերի շրջանակում 16 B2B թիմ մասնակցել է 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրերի։
SAP Startup Factory-ի ծրագրի ավարտին թիմերը նաեւ հնարավորություն են ստացել ընդգրկվել SAP Store-ում՝ ստանալով հասանելիություն SAP հաճախորդների բազային։
Մասնակիցներին աջակցություն է տրամադրվել շուկայում աճ ապահովելու, SAP ինտեգրացիաներ իրականացնելու եւ SAP Learning Hub-ից գիտելիքներ ստանալու համար։
Ներկայում թիմերից 5-ը շարունակում է SAP ինտեգրացիաները, եւս 4-ը ինտեգրացիայի փուլին հասնելու ակտիվ գործընթացի մեջ է։
Շուտով կազդարարվի SAP Startup Factory-ի երրորդ շրջափուլի հայտադիմումների փուլը, եւ B2B թիմերը կրկին հնարավորություն կստանան մասնակցել աքսելերացիոն ծրագրին։
Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):