11:23 | 05.12.22 | Նորություններ | 1562

«Ծրագրավորման ժամ» միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

Դեկտեմբերի 5-11-ը կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը Երևանում, Լոռու եւ Շիրակի մարզերում:

Դեկտեմբերի 6-ին Երեւանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա միջոցառման երեւանյան մասը, որին կարող են դիմել նաեւ հարակից մարզերի աշակերտները: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:

Hour of Code-ը («Ծրագրավորման ժամ») մեկ ժամ տեւողությամբ ներածական ծանոթություն է ծրագրավորման հետաքրքրաշարժ աշխարհի հետ, որի ընթացքում տարբեր խաղերի կիրառությամբ ներկայացվում է ծրագրավորման տրամաբանությունը:

Ծրագրի մասնակից երիտասարդները դպրոցահասակ երեխաներին կներկայացնեն ծրագրավորման լեզուներ, կցուցադրեն ուսուցողական նյութեր եւ կաջակցեն ստացված գիտելիքի կիրառմամբ պարզ ծրագրերի մշակմանը։

Միջոցառման հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՏՀՏ ոլորտի նկատմամբ։ Այս նախաձեռնությանը սատարում է ավելի քան 400 գործընկեր եւ 200,000 մանկավարժ ամբողջ աշխարհից:

Հայաստանը նույնպես միանում է այս համաշխարհային նախաձեռնությանը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Միջոցառման բոլոր մանրամասներին հետեւել հնարավոր է այստեղ։