11:14 | 29.11.22 | Նորություններ | 2104

Lensa-ի նոր Magic Avatars ֆունկցիան գրավում է համացանցը

Prisma Lab-ը վերջերս թարմացրել է Lensa լուսանկարների խմբագրիչը. ավելացվել է Magic Avatars ֆունկցիան, որը արհեստական բանականության կիրառմամբ թույլ է տալիս օգտատերերին լուսանկարներից ստեղծել թեմատիկ ավատարներ։

Հավելվածում AI-ով աշխատող այս ֆունկցիան արդեն դարձրել է App Store-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածը Ռուսաստանում՝ չնայած, որ այն վճարովի է: Գործառույթը հասանելի է նաեւ Android համակարգում։

Հարկավոր է ընտրել ծառայության պահանջներին համապատասխանող10-20 լուսանկար, մուտքագրել սեռը եւ վճարել անհրաժեշտ թվով ավատարների համար: Մշակման ժամանակը կարող է տեւել 20-30 րոպե, արդյունքը կլինի տարբեր թեմատիկայով ավատարներ՝ արհեստական բանականության կողմից գեներացված։

Ներկայացնում ենք մի քանի օրինակ․