14:52 | 24.11.22 | Նորություններ | 2112

CTF 2022 կիբերանվտանգության մրցույթն ընդունում է հայտեր

Դեկտեմբերի 10-11-ը կանցկացվի Capture the Flag կիբերանվտանգության մրցույթը, որի նպատակն է նպաստել երկրում կիբեր անվտանգության զարգացմանը:

Միջոցառումը կկայանա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանում։

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Capture the Flag-ը համակարգչային անվտանգության միջազգային ձեւաչափի մրցույթ է: Նպատակն է կրթական վարժությունների եւ առաջադրանքների միջոցով ապահովել համակարգչի անվտանգությունը, ինչպես նաեւ իրականացնել եւ արձագանքել այնպիսի կիբերհարձակումների, որոնք հնարավոր է՝ պատահեն իրական կյանքում:

Այս տարի CTF 2022-ը կազմակերպվում է CyHub Armenia-ի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, illuria security-ի եւ Hexens-ի ջանքերով։