15:25 | 16.11.22 | Նորություններ | 2427

Կայացել է SAP Startup Factory by BANA-ի 2-րդ շրջափուլի Դեմո Օրը

Նոյեմբերի 11-ին կայացել է SAP Startup Factory by BANA-ի 2-րդ շրջափուլի ստարտափների Դեմո Օրը։  6 թիմ ներկայացրել է իր պրոդուկտները եւ հետագա քայլերը:

Bliink-ը հավելված է, որը Արհեստական բանականության կիրառմամբ օգնում է համակարգչից օգտվողներին խուսափել աչքերի եւ կեցվածքի հետ կապված առողջական խնդիրներից: Այն պարբերաբար ստուգում է համակարգչից օգտվողների աշխատանքային վարքագիծը եւ ծանուցում նրանց ուղղիչ գործողություններ ձեռնարկելու մասին:

photo © SAP Startup Factory


Elly-ն առաջարկում է մարքեթինգային վերլուծական հարթակ եւ լուծում: Այն օգնում է ապահովել արագ աճ, մասշտաբային վաճառքներ եւ նվազեցնել նոր հաճախորդների ձեռքբերման ծախսերը հաշվետվությունների եւ տվյալների հոսքի դիագրամների միջոցով:

RedRays-ը մշակել է հարթակ, որը նախատեսված է SAP համակարգերում ամբողջական պաշտպանություն եւ խոցելիության հայտնաբերում ապահովելու համար: RedRays Security Platform-ը SAP-ի համար կարող է հայտնաբերել/նույնականացնել խոցելիությունը եւ օգնել ադմինիստրատորներին շտկել դրանք:

photo © SAP Startup Factory


FasTest-ը վեբ ծառայություն է, որը թույլ է տալիս տասն անգամ ավելացնել մարքեթինգային հետազոտությունների արագությունը եւ հարստացնել դրանք սպառողների ենթագիտակցական տվյալներով։

Prelaunch-ը պրոդուկտների շուկա դուրս բերելու եւ վալիդացնելու հարթակ է, որն օգնում է ստեղծողներին եզակի մշակված մեթոդաբանության միջոցով վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարներն ու գնագոյացումը:

photo © SAP Startup Factory


Yung-ն առաջարկում է աշխատողների հոգեկան առողջության համար նախատեսված ծառայություն, թվայնացված հոգեթերապիա B2B շուկայի համար, որը համալրված է խիստ անհատականացված լուծումներով՝ բարձրացնելու թիմի արտադրողականությունը:

photo © SAP Startup Factory


«Մենք ուրախ ենք այս օրը կիսել բոլորի հետ, քանի որ այն ցույց է տալիս մեր թիմի եւս մեկ հաջողություն։ Այս ծրագիրը շատ կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար։ 2-րդ շրջափուլում ունեինք ռեզիդենտ ստարտափներ տարածաշրջանից, որոնք առցանց են մասնակցել ծրագրին եւ այժմ շարունակում են ինտեգրացիան SAP-ի հետ։ 3-րդ շրջափուլի դիմումները շուտով բաց կլինեն, եւ մենք կրկին թիրախավորում ենք Հայաստանի, ԱՊՀ-ի ու արեւելյան Եվրոպայի ստարտափներին»,- նշել է BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։

photo © SAP Startup Factory


Հայաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի նպատակն է ուղղորդել հնարավորինս մեծ թվով ընտրված ստարտափների՝ SAP գնումների մոդուլում, որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորությունը: Ծրագիրը  հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն։

Նունե Գրիգորյան