Գորիսում «Իմփաքթ Հաբի» մասնաճյուղ է ստեղծվել, որ մարզում սոցիալական ձեռներեցությունն ավելի զարգանա:
Աշխարհի 65 երկրում գործող մոտ 100 «Իմփաքթ Հաբերի» ցանցն, ընդհանուր առմամբ, 24,000 անդամ ունի: Այժմ «Սյունիք Իմփաքթ Հաբում» ծնվող ու զարգացող բիզնես գաղափարների մասին կիմանան ամբողջ աշխարհում:
Ոլորտային սահմանափակումներ «Սյունիք Իփաքթ Հաբը» չունի, հարկ եղած դեպքում նոր գաղափարներ ունեցողները կապ կհաստատեն արդեն փորձառուների հետ, դասախոսություններ կլսեն ու կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան:
«Սյունիք Իփաքթ Հաբը» կարող է լուրջ խթան դառնալ Սյունիքի մարզի երիտասարդների նախաձեռնությունները կենտրոնացնելու, առաջնորդելու եւ կյանքի կոչելու գործում։
«Սյունիք Իմփաքթ Հաբը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ: