11:10 | 08.11.22 | Նորություններ | 1189
Նոյեմբերի 11-ին Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA) SAP Startup Factory-ի աքսելերացիոն ծրագրի 2-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափները կներկայացնեն իրենց գաղափարներն ու նախագծերը։
Դեմո օրվա ընթացքում ելույթ կունենան հետեւյալ 6 ստարտափները․
• Bliink,
• RedRays,
• Elly,
• FasTest,
• Prelaunch,
• Yung։
Դեմո օրվան մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։
Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):