17:12 | 14.10.22 | Նորություններ | 57417

DataArt-ը հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի

DataArt ընկերությունը հայտարարություն է տարածել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի առնչությամբ։

«Ի պատասխան Հայաստանի դեմ վերջին ագրեսիայի՝ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել երկրի մեր բոլոր գործընկերներին եւ նրանց ընտանիքներին։

Մենք աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարությանն ու խաղաղությանը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ինտեգրմանը արեւմտյան ժողովրդավարական երկրների համայնքին։ Մենք կշարունակենք նպաստել դրան՝ ներդրումներ կատարելով երկրում, կառուցելով մեր գործունեությունը եւ ապահովելով աշխատատեղեր ու հնարավորություններ աշխատելու մեր գլոբալ թիմերի եւ հաճախորդների հետ:

DataArt-ը հետեւողականորեն ձեռնպահ է մնում Ադրբեջանի հետ ցանկացած գործարար հարաբերություններից։

Մենք անչափ շնորհակալ ենք մեր հայկական թիմերին եւ Հայաստանի բոլոր մարդկանց, ովքեր բացեցին իրենց սրտերը եւ ողջունեցին մեր հարյուրավոր գործընկերներին, ովքեր ստիպված էին տեղափոխվել»,- ասվում է ընկերության հայտարարությունում: