15:25 | 13.10.22 | Նորություններ | 2786

Պոլիտեխնիկն ու Սինոփսիսը հայտարարում են ուսանողական մրցույթ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) Սինոփսիս Արմենիայի հետ համատեղ սկսում է համատեղ կրթական ծրագրի ուսանողների դեկտեմբերին կայանալիք ընտրության գործընթացը։

Սինոփսիսը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) շարունակում են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու ուղղությամբ՝ կիրառելով «ԲՈՒՀ-Արդյունաբերություն» կրթական մոդելը։

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱՊՀ առկա ուսուցման 2-րդ եւ հեռակա ուսուցման 3-րդ կուրսերի ուսանողները, որոնք սովորում են՝


•    Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի որևէ մասնագիտությամբ;
•    Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ։
 
Ուսանողները կարող են շարունակել ուսումնառությունը Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում տեղակայված ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնում հետեւյալ մասնագիտություններով՝
 
•    էլեկտրոնիկա,
•    ծրագրային ճարտարագիտություն:


Դիմումները հարկավոր է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 30-ը։ Դիմելու կարգը եւ մրցույթի բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով նոյեմբերի 4-ին ժամը 14:30-ին (ՀԱՊՀ 1301 դահլիճում) կկայանա տեղեկատվական հանդիպում։

Հանդիպման ընթացքում ՀԱՊՀ ղեկավարությունը եւ Հաղորդակցական Տեխնոլոգիաների (ՏՀՏԷ) ինստիտուտի տնօրինությունը կծանոթացնեն կրթական ծրագրի առանձնահատկություններին, իսկ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վ․Մելիքյանը կներկայացնի տեղեկություններ Սինոփսիս ընկերության, կրթական ծրագրին դիմելու եւ ընտրության համար նախատեսված հարցազրույցների վերաբերյալ։

Համալսարանի կրթական ծրագրի ուսանողները ի լրումն համալսարանի կրթական ծրագրի նաեւ հնարավորություն կստանան հմտանալ Սինոփսիսի Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման գերժամանակակից ծրագրային փաթեթների օգտագործման մեջ՝ քանի որ դրանք հասանելի են ուսման գործընթացում, ինչպես նաեւ նրանց համար հասանելի կլինեն համաշխարհային հեղինակավոր համալսարանների կողմից ճանաչված եւ օգտագործվող համապարփակ ուսումնական նյութերը։