14:03 | 16.09.22 | Նորություններ | 1433

FAST-ի հրեշտակների ցանցի փիչինգի հայտերի ընդունման ամսաթիվը երկարացվել է

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի (STAN) փիչինգի հայտերի ընդունման ամսաթիվը երկարաձգվել է:

Մասնակցության հայտերի ընդունումը բաց է մինչեւ սեպտեմբերի 18-ը: Հայտադիմումը հարկավոր է լրացնել այստեղ։

Փիչինգը նախատեսված է վաղ փուլում գտնվող հայաստանյան ստարտափների համար, որոնց առաջարկած գաղափարի հիմքում գիտելիքահեն լուծումներ են: Փիչինգի հաջող արդյունքի դեպքում տեղի կունենան հաջորդող հանդիպումներ հետաքրքրված բիզնես հրեշտակների հետ։

Այդ քննարկումների, գաղափարի ուսումնասիրման հաջող ավարտի արդյունքում հաջողակ ստարտափները կստանան ֆինանսական ու խորհրդատվական աջակցություն միջազգային ասպարեզում գործող բիզնես հրեշտակ ներդրողներից:

STAN-ի վերջին ներդրմանը կարող եք ծանոթանալ այստեղ։