15:21 | 12.09.22 | Նորություններ | 1672
Viber-ն այս ամռանը Հայաստանում արգելափակել է 25,7 հազար հաշիվ, որոնցից օգտատերերին զանգահարել եւ ներկայացրել են տարբեր կազմակերպությունների անունից։
Այդ հաշիվներն արգելափակվել են մեսենջերում օգտատերերի բողոքների հիման վրա։
Բացի մեսենջերի հիմնական գործառույթների ծայրից ծայր (End-to-End) կոդավորումից, Viber-ն ունի անվտանգության բազմաթիվ այլ լրացուցիչ գործառույթներ:
Երբ Viber-ի օգտատերերը ինչ-որ մեկի հեռախոսահամարը նշում են որպես սպամ, Viber-ի հակասպամ համակարգը հասկանում է, որ հաշիվը կարող է լինել սպամի աղբյուր: Հաղորդագրության վերաբերյալ բողոքն ուղղակի նախազգուշացում է Viber-ի համար, որ տվյալ հաղորդագրություն ուղարկողը սպամ է: Արգելափակված սպամ-աքաունթների թվի աճը պայմանավորված է Viber-ում օգտագործվող ավտոմատ արգելափակման համակարգի մշակմամբ, ինչպես նաեւ օգտատերերի կրթվածության բարձրացմամբ, ովքեր նշում են նման հաշիվները որպես «Սպամ»:
Viber-ն օգտագործում է հատուկ ալգորիթմներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են հավելվածի կասկածելի օգտագործումը եւ արգելափակում համապատասխան հաշիվները։
Որպես կանոն, խաբեբաները գրում կամ զանգահարում են օգտատերերին հատուկ ստեղծված հաշիվներից՝ օգտագործելով կեղծ անուն եւ լուսանկար, որպեսզի նմանակեն կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչներին. սա հատկապես վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են բանկային ծառայությունները, հեռահաղորդակցությունը եւ այլն: Viber-ը հիշեցնում է թվային միջավայրում ավելի ուշադիր եւ զգույշ լինելու անհրաժեշտության վերաբերյալ, խրախուսում չսեղմել անհայտ կոնտակտներից ուղարկված հղումներին եւ միշտ օգնել ընկերներին, եթե որեւէ կասկածելի բան է հայտնաբերվում։
Ի հավելումն անվտանգության գործառույթների, որոնք ավտոմատ ներառված են մեսենջերում, Viber-ն ունի լրացուցիչ հնարավորություններ՝ հաղորդակցության էլ ավելի մեծ գաղտնիության համար.
● Երկաստիճան նույնականացում: Երկաստիճան նույնականացման շնորհիվ Viber օգտատերերը կարող են պաշտպանել իրենց հաշիվները PIN կոդով եւ էլ. հասցեով։
● Անհետացող հաղորդագրությունները մասնավոր եւ խմբակային զրույցներում։ Գործառույթը հասանելի է մասնավոր եւ խմբային զրույցներում: Դրա շնորհիվ ընտրված հաղորդագրության համար կարելի է սահմանել ինքնաոչնչացման ժամանակաչափ, եւ նշանակված ժամին ուղարկված հաղորդագրությունը կջնջվի:
● Թաքնված չաթեր։ Viber-ը թույլ է տալիս թաքցնել անհատական զրույցները նամակագրության ընդհանուր ցանկից:
● Համակարգչային տարբերակի գաղտնաբառ: Viber-ը թույլ է տալիս հավելվածի աշխատասեղանի տարբերակում PIN կոդ սահմանել, որպեսզի ոչ ոք չկարողանա մուտք գործել օգտատիրոջ նամակագրություն, եթե անգամ այլ մարդիկ մուտք ունեն նրա համակարգիչ (կամ, օրինակ, եթե օգտատերը որոշի պաշտպանել իր հաշիվը համակարգչային տարբերակում):
● Թաքցնել «Դիտված» եւ «Առցանց» կարգավիճակները: Viber-ը թույլ է տալիս թաքցնել հաղորդագրության դիտման կարգավիճակը եւ ընթացիկ կարգավիճակը հավելվածում։
● Թաքցնել պրոֆիլի լուսանկարն անծանոթներից: Մեսենջերում կարելի է պրոֆիլի լուսանկարն անտեսանելի դարձնել կողմնակի անձանց համար:
● Նամակագրության հարցումներ։ Viber-ում անհայտ օգտատերերի խմբին կամ ալիքին միանալու հրավերներն ավտոմատ կերպով գնում են նամակագրության հարցումների թղթապանակ: Օգտատերը միշտ կարող է «ընդունել» հրավերը, որից հետո չաթը կտեղափոխվի ընդհանուր չաթերի էկրան։
● Խմբերին միանալու կարգավորումներ։ Գործառույթը հնարավորություն է տալիս սահմանափակելու մարդկանց շրջանակը, որոնք կարող են օգտատեր ավելացնել խմբերում:
● Ապրանքանիշերի վերիֆիկացում։ Viber-ում ապրանքանիշի կամ կազմակերպության հաստատված բիզնես հաշիվն ունի կապույտ նշան՝ իսկությունն ստուգելու համար: