11:55 | 12.09.22 | Նորություններ | 1772

    «ԱրմՌոբոտիքս» մրցույթն ընդունում է հայտեր

    «ԱրմՌոբոտիքս» 14-րդ մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր։ Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։

    Մրցույթի նպատակն է խրախուսել եւ հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը, մեծացնել ճարտարագիտական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը։

    Այն նաեւ հարթակ է ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

    Այս տարի մրցույթի բովանդակությունը վերաբերում է ագրոտեխնոլոգիական լուծումներով խելացի ագարակին:

    Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումն այստեղ։  

    Առաջին անգամ մրցույթին դպրոցականներից բացի կմասնակցեն նաեւ սկսնակ եւ մասնագիտացված ընկերություններ։

    Մրցույթի թիմերը կբաժանվեն 3 խմբի`

    •    կրտսեր տարիքի դպրոցահասակներ (10-13տ.),
    •    ավագ տարիքի դպրոցահասակներ (14-17տ.),
    •    սկսնակ եւ մասնագիտացված ընկերություններ:

    Կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։