11:43 | 03.09.22 | Նորություններ | 2628

    STARMUS-ի Նոբելյան մրցանակակիր հյուրերը հանդիպումներ կունենան բուհերում

    Սեպտեմբերի 5-ից 10-ը կայանալիք STARMUS VI փառատոնի հյուրերը դասախոսություններ են կկարդան մի շարք կրթական հաստատություններում:

    Ամբողջական ցանկը հասանելի է այս հղումով. https://www.starmus.com/city-program:

    Հայ-Ռուսական համալսարան

    Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին՝ աստղաֆիզիկոս, մոլորակագետ եւ Հարավարեւմտյան հետազոտական ինստիտուտի Բոլդեր գրասենյակի տնօրեն Ջոել Պարկեր:

    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ֆիզիկոս, Նյու Մեքսիկոյի համալարանի հրավիրված դասախոս Մարկ Բոսլոունի:

    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին Լոնդոնի համալսարանական քոլեջի Կլիմայագիտության դասախոս, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի հատուկ հրավիրյալ գիտնական, Լոնդոնի կլիմայական փոփոխությունների համագործակցության կազմակերպության ղեկավար Քրիս Ռափլին։

    Հայաստանի ամերիկյան համալսարան

    Սեպտեմբերի 6-ին` ժամը 11։00-ին՝ ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի համակարգերի ինժեներ Նաջըն Քոքս:

    Սեպտեմբերի 7-ին` ժամը 11։00-ին՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջի կլիմայական գիտությունների պրոֆեսոր Քրիստոֆեր Ռափլին։

    Սեպտեմբերի 8-ին` ժամը 11։00-ին՝ կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էմանուել Շարպանտիե։

    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

    Սեպտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին Apple Inc ընկերության iPod նախագծի նախկին ավագ փոխնախագահ Թոնի Ֆադել:

    Սեպտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) նախկին տնօրեն Ժան-Ժակ Դորդեն:

    Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    Սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) նախկին տնօրեն Ժան-Ժակ Դորդեն:
     
    Սեպտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին՝ աստղաֆիզիկոս, ESO-ի գլխավոր տնօրեն Խավիեր Բարկոնս:

    Սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին՝ քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխ:

    Երևանի պետական համալսարան

    Սեպտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին՝ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորն, Լիա Հալորան:

    Սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին՝ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայոր:

    Սեպտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին՝ մանրէաբան եւ կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպանտիե:

    Սեպտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյան, Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր Դեյվիդ Այխեր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյան:

    ԹՈՒՄՈ

    Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին՝ Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր Դեյվիդ Այխեր:

    Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին՝ NASA-ի TESS առաքելության գիտական թիմի անդամ Լիզա Կալտենեգեր:

    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ NASA-ի նախկին տիեզերագնաց, SpaceX-ի ավագ խորհրդական Գարեթ Ռեյսման եւ հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյան: