12:35 | 01.09.22 | Նորություններ | 2973

    Yandex-ի միջազգային ծրագրավորման դպրոցն ընդունում է հայտեր

    Yandex-ի միջազգային ծրագրավորման դպրոցը հայտարարում է ընդունելության նոր փուլ։

    Դասընթացի տեւողությունը 7 ամիս է, ուսումնասիրվող լեզուն Python։ Դիմել կարող են 9-ից 11-րդ դասարանների աշակերտները, վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է։

    Թեստավորումը կիրականացվի սեպտեմբերի 15-ին։ Այն մասնակիցները, որոնք հաջողությամբ կհաղթահարեն թեստավորման փուլը, կհրավիրվեն մասնակցելու անհատական հարցազրույցի։ Ծրագրավորման գիտելիքներ ունենալը պարտադիր չէ։

    Դասընթացին գրանցվել հնարավոր է այստեղ։

    Yandex-ի միջազգային ծրագրավորման դպրոցին մասնակցությունն անվճար է։

    Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Yandex ընկերությունը համատեղ արդեն 5-րդ տարին անընդմեջ իրականացնում են Yandex-ի միջազգային ծրագրավորման դպրոցը։ Նախորդ ուսումնական տարիների ընթացքում Yandex դպրոցը Վանաձորում ավարտել է մոտ 160 աշակերտ։