15:18 | 30.08.22 | Նորություններ | 1688
Գերմանական «Դոյչե տելեկոմ» ընկերությունը մտադիր է աշխատանքներ ծավալել Հայաստանում:
«Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ հյուրընկալել է Արդյունաբերողների եւ գործարարների միությունում:
ՀԱԳՄ-ից հայտնել են, որ ընկերությունը մտադիր է աշխատանքներ ծավալել նաեւ Հայաստանում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։
ՀԱԳՄ անդամ գործարարները հյուրերին ծանոթացրել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, օրենսդրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած կացությանը, առավելություններին եւ առանձնահատկություններին։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ գործարար միջավայրի առանձնահատկություններին, տնտեսական ծրագրերում սփյուռքահայերի մասնակցությանը, ոլորտը նոր մասնագետներով համալրելու կրթական գործընթացներին։