12:37 | 17.08.22 | Նորություններ | 1911

ISTC-ի «Խմբակ» բութքեմփն ընդունում է հայտեր

ISTC հիմնադրամը Եղեգնաձոր համայնքում մեկնարկում է «Խմբակ» բութքեմփ:  «Խմբակը» տեխնոլոգիական եւ արվեստի հմտությունների զարգացման կրթական ծրագիր է, որն ուղղված է 14-16 տարեկան երեխաների STEM ոլորտներում ամուր հիմքեր ստեղծելուն:

Ուսումնական ծրագիրը ներառում է սեմինարներ հետեւյալ թեմաներով`

•    Ինֆորմատիկա,
•    Անգլերեն,
•    Ծրագրավորում,
•    Գրաֆիկական Դիզայն,
•    Մեդիա,
•    Soft հմտություններ:

Դասընթացին կմասնակցի 30 ուսանող՝ կազմելով 5 հոգուց բաղկացած 6 խումբ: Նրանք ավարտին կներկայացնեն խմբային նախագծեր՝ վեբ հարթակներ, որտեղ կներառվեն համայնքի մշակույթի եւ արվեստի գործեր:

Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Գրանցվել հնարավոր է մինչեւ օգոստոսի 18-ը` այստեղ: Ծրագրի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: