16:49 | 03.08.22 | Նորություններ | 1366

ԱՄՆ-ը $52 միլիարդ կուղղի չիպերի արտադրությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ստորագրել երկկուսակցական օրինագիծ՝ միլիարդավոր դոլարներ ներդնելու ներքին կիսահաղորդիչների արտադրության եւ գիտական հետազոտությունների մեջ:

Նպատակը խթանել Միացյալ Նահանգների մրցունակությունը Չինաստանի եւ այլ օտարերկրյա մրցակիցների դեմ։ Բայդենը Կոնգրեսին հորդորել էր ընդունել «Չիպերի եւ գիտության մասին» օրենքը՝ Ամերիկայի տնտեսության եւ ազգային անվտանգության համար որպես անհրաժեշտություն, գրում է CNBC-ն:

Օրինագծի համաձայն՝ ավելի քան 52 միլիարդ դոլար կտրամադրվի համակարգչային չիպեր արտադրող ամերիկյան ընկերություններին, ինչպես նաեւ հարկային արտոնություններ՝ չիպերի արտադրության մեջ ներդրումները խրախուսելու համար:

Այն նաեւ տրամադրում է տասնյակ միլիարդավոր դոլարներ գիտական հետազոտությունների եւ մշակումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաեւ ԱՄՆ այլ տեխնոլոգիաների նորարարության եւ զարգացման խթանման համար: