13:03 | 02.08.22 | Նորություններ | 1184

Գիտական ինկուբացիոն ծրագիրն ընդունում է միջազգային հայտեր

Տրվել է Գիտական ինկուբացիոն ծրագրի միջազգային հայտերի ընդունման 5-րդ փուլի մեկնարկը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է հետազոտությունների եւ գիտելիքի փոխանակմամբ ձեւավորել նոր գործընկերային կապեր եւ ամրապնդել երկկողմ համագործակցություն արդյունաբերական եւ գիտական համայնքների միջեւ՝ այդպիսով խթանելով գիտության առեւտրայնացման գործընթացը։

Ծրագրի արդյունքում մի շարք թիմեր կստանան մինչեւ 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում եւ ոչ ֆինանսական ռեսուրսներ ու կսկսեն աշխատել հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է:

Ավելին իմանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։