11:39 | 06.07.22 | Նորություններ | 1657

EWC Armenia 2022-ն ընդունում է հայտադիմումներ

Ամերկյան համալսարանի EPIC կենտրոնը եւ Բարձր տենխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ կազմակերպում են Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC) ազգային մրցույթը Հայաստանում։

Ուսուցմանը, ռեսուրսներին, կապերին եւ մենթորությանը զուգահեռ EWC-ն հնարավորություն կտա հայկական ստարտափներին հանդես գալ համաշխարհային հարթակում, ստանալ 1 միլիոն դոլարի չափով կանխիկ եւ ավելի քան 10 միլիոն դոլարի բնօրինակ մրցանակներ եւ լրացուցիչ ներդրումային հնարավորություններ:

EWC Armenia 2022-ին դիմելու վերջնաժամկետը հուլիսի 10-ն է, հայտադիմումը լրացնել հարկավոր է այստեղ:
 
Ձեռնարկատիրության աշխարհի գավաթը (EWC) աշխարհի ամենամեծ ստարտափ-փիթչ մրցույթներից մեկն է: Այն ներկայացնում է ավելի քան 400,000 ձեռնարկատեր ավելի քան 200 երկրից: Ազգային մրցումների հաղթողները անցնում են համաշխարհային եզրափակիչ փուլ մրցելու:
 
EWC Armenia 2021-ին մասնակցել է ավելի քան 350 ձեռներեց՝ մրցելով ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար մրցանակների համար։ Հայկական երկու ստարտափ՝ Denovo Sciences-ը եւ Zoomerang-ը, հաղթել են ազգային մրցույթում։ Աշխարհի եզրափակիչ դուրս գալով՝ երկուսն էլ ընտրվել են որպես EWC 100 լավագույն գլոբալ եզրափակչի մասնակիցներ, մինչդեռ նրանցից մեկը շարունակել է հանդես գալ Թոփ 25 գլոբալ եզրափակչում՝ մասնակցելով Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում անցկացվող համաշխարհային եզրափակիչին:

EWC Armenia 2021-ի հոտաքրքիր եւ կարեւոր դրվագները ամփոփվել են տեսանյութում․