11:56 | 01.07.22 | Նորություններ | 1825
Հուլիսի 4-ին տեղի կունենա EdTech2022 համաժողովը՝ «Արհեստական բանականություն. կրթահարցեր եւ տեխնոպատասխաններ» խորագրով։
Համաժողովը, համագործակցային պրոդուկտների եւ շարունակական գործընկերության հարթակի զարգացմամբ, նպատակ ունի ընդլայնելու կրթական եւ տեխնոլոգիական համայնքների երկխոսությունը։
EdTech2022 համաժողովի պաշտոնական բացմանը հանդես կգան Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անն Լույոն, ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը, «ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Տաթեւիկ Բաղդասարյանը:
Կրթատեխնոլոգիական կառույցների («Հավասար կրթական հիմնադրամ», «TakeAR», «ՔայլՏեք», «ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան», «Դասավանդի՛ր, Հայաստան») ներկայացուցիչները կկիսվեն ֆորմալ, ոչ ֆորմալ կրթական համակարգերում եւ գործընթացներում տեխնոլոգիական լուծումների, գործիքների կիրարկման իրենց փորձով։
Նախատեսվող երկու պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ կկատարվի արհեստական բանականությամբ ապագայի համար կրթական եւ տեխնոլոգիական ոլորտների երկխոսության զարգացման առաջնահերթություններին։
EdTech2022-ը նախաձեռնել են «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) կողմից։