15:32 | 24.06.22 | Նորություններ | 22898

ԵՊՀ-ում կբացվի YSU-Krisp AI Lab կենտրոնը եւ կկայանա AI Conf Armenia 2022 կոնֆերանսը

Հունիսի 25-ին Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) կայանալու է «YSU-Krisp AI Lab» գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությունը։

Կենտրոնը Krisp ընկերության եւ ԵՊՀ համատեղ նախաձեռնությունն է:

Բացումից հետո կանցկացվի «AI Conf Armenia 2022» կոնֆերանսը, որի նպատակն է կիսվել մեքենայական ուսուցման ինժեներների եւ գիտնականների հաջողված օրինակներով, ուղղորդել ինչ եւ ինչպես սովորել ոլորտում արդյունավետ ներգրավվելու համար, ծանոթացնել ոլորտում առկա մասնագիտությունների առանձնահատկություններին եւ պահանջներին։

Պանելային քննարկմանը կմասնակցեն Armenian Code Academy -ի համահիմնադիր եւ տնօրեն, Meettal-ի համահիմնադիր Նարեկ Ասլիկյանը, FAST հիմնադրամի ԳՀՓԿ նախագծերի կառավարիչ Դավիթ Ղազարյանը, ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանում ասիստենտ-պրոֆեսոր Վարդուհի Եղիազարյանը, ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գեւորգյանը:

Քննարկման մոդերատորը կլինի Krisp ընկերության ծրագրերի համակարգող Տաթեւիկ Հովհաննիսյանը:

Կոնֆերանսի օրակարգին եւ թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ: