15:22 | 15.06.22 | Նորություններ | 1645
Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի համայնքային զարգացման խթանման ուղղությամբ ՏՀՏ ընկերությունների ջանքերը։
Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:
Ակնկալվում է 4000-ից ավելի մասնակիցներ, միջոցառման գործընկերներն են ՏՏ ոլորտի 40-ից ավելի ընկերություններ։ Ելույթներով հանդես կգան ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչներ:
Մասնակցությունն անվճար է։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։
Նախորդ տարի այս ձևաչափով կազմակերպված առաջին միջոցառումը կայացել է Ստեփանակերտում, որի ընթացքում տեղի ունեցան 5 պանելային քննարկումներ, զուգահեռ ընթացող 6 միջոցառում և երեկոյան խարույկազրույցներ, եռօրյա հաքաթոն` ուղղված Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանը, Կորիզ գաղափարների մրցույթ, ինչպես նաև բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր շուկայում և ստորագրվեց «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր: