15:47 | 08.06.22 | Նորություններ | 1771

Հայտնի են EMERGE 2022-ի ստարտափների մրցույթի հաղթողների անունները

EMERGE 2022-ը,  պաշտոնապես հայտարարել է այս տարվա EMERGE Challenge մրցույթի հաղթողների անունները:

Հունիսի 1-ից 2-ը Երևանում կայացած համաժողովը համախմբել էր գրեթե 3000 մասնակցի՝ ամբողջ աշխարհից: Մասնակիցների թոփ 5 երկրներն էին Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Էստոնիան և Կիպրոսը:

Այս տարի EMERGE-ին ներկա էին 250-ից ավել ստարտափներ, իսկ նրանցից մոտ 140-ը մասնակցեցին ոլորտային pitching մրցույթին: Հաղթողները որոշվել են՝ ըստ հետևյալ չափանիշների՝

•    աշխատանքային պրոտոտիպ (միայն deeptech/hardware startup-ների համար),
•    ներգրավում (օգտատերեր/հաճախորդներ),
•    տարբեր երկրներում հասանելիություն,
•    նախորդ 5 տարում մինչև 5 մլն եվրո ստացված ֆինանսավորում։

Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Բալթյան երկրներից մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստարտափները Amazon Web Services-ից (AWS) ստացան 5000 դոլար, իսկ Anania-ն և OxygenTech-ը Fourth Ventures-ը նրանց պարգևատրեցին  1597 դոլարով։

Մրցույթի հաղթողները ընտրվել են 9 կատեգորիաներում․
•    HealthTech․ Way2AR (Հայաստան)․ բժշկական տվյալները AR/VR տեխնոլոգիայի միջոցով տեսանելի է դարձնում դեղագործական մարքեթինգի, բժիշկների կրթության և հիվանդների բուժման համար։
•     EdTech․ LiveBoard (ԱՄՆ-Հայաստան)՝ հայ հիմնադիրներ ունեցող ստարտափը ստեղծել է ինտերակտիվ գրատախտակ առցանց ուսուցման համար:
•    DeepTech. OxygenTech (Մեծ Բրիտանիա)՝ իրական ժամանակում AI-ի վրա հիմնված ռենտգենային դասակարգիչ։
•    B2C և Marketplaces. Brickit (ԱՄՆ)՝ հավելված, որն օգնում է Lego-ի առկա մասերից կառուցել նոր առարկաներ։
•    B2B. Anania (ԱՄՆ)՝ AI-ի վրա աշխատող ինքնասպասարկման վերլուծական հարթակ, որը թույլ է տալիս վերլուծական հարցեր տալ պարզ անգլերենով և ակնթարթորեն ստանալ պատասխաններ:
•    E-commerce․ CopyMonkey (Լատվիա)՝ SaaS, որն օգնում է Amazon-ում վաճառք իրականացնողներին ստեղծելու պրոդուկտների օպտիմիզացված բովանդակություն AI-ի միջոցով։
•    FinTech. Enty (Էստոնիա)՝ մեկ կառավարման վահանակ՝ գրասենյակային բոլոր մեխանիկկական գործառնությունների համար։
•    HRTech. HintEd (ԱՄՆ)՝ հարթակ, որն օգնում է ընկերություններին բարձրացնելու իրենց արտադրողականությունը՝ արդյունավետ դարձնելով ընկերություններում ծրագրավորողների ուսուցումը։
•    Creative Tech և Marketing Tech․ NeuroDub (Նիդերլանդներ)՝ տեխնոլոգիա, որը ավտոմատ ձայնային թարգմանություն է անում տեսանյութի բովանդակությունը։

Բացի հիմնական մրցանակից՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները AWS Startup Business Development-ից ստացան մենթորության, ինչպես նաև, իրենց ոլորտին համապատասխան, վենչուրային կապիտալներին կամ Amazon-ի բաժիններին (Amazon Pay, Amazon Devices, Amazon Alexa, Amazon Prime և այլն) ներկայացում:

Համաժողովի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։