16:55 | 03.06.22 | Նորություններ | 1892
Հունիսի 5-ին կկայանա «Երիտասարդ Նորարարներ - Ապագա Առաջնորդներ» հեքըթոնը։
Մասնակցելու հայտ է ներկայացնել 160 մարդ, որոնք ներկայացված են 56 թիմերում՝ Հայաստանի բոլոր մարզերից:
Նպատակը երիտասարդ սերնդի ձեռներեցության ոգին խթանելն է։ Մասնակից թիմերը հանդես կգան Հայաստանում տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ինժեներական և տեխնոլոգիական գաղափարներով։
Հաղթող թիմերը կստանան տեխնոլոգիական նվերներ, ինչպես նաև հմտությունների զարգացման դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն, իսկ գլխավոր հաղթողին սպասվում է անակնկալ մրցանակ: Ժյուրիի կազմում կլինեն մասնավոր և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
Հեքըթոնն անցկացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ համատեղ։