DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա 7-րդ մրցույթի մարզային և հանրապետական փուլերում հաղթող մասնակիցները այցելել են ՏՏ ընկերություններ։
10-13 տարիքային խմբի հաղթող մասնակիցները «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտության թանգարանում ծանոթացել են էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող ցուցանմուշներին, այնուհետև այցելել Պլանետարիում Երևան։
14-ից բարձր տարիքային խմբի հաղթողները այցելել են Renderforest և Krisp ընկերություններ, որտեղ ծանոթացել են նրանց արտադրանքին, հաջողության պատմությանը, գործունեությանը և աշխատակիցների հետ։ Renderforest ընկերությունում աշակերտները ներկայացրել են նաև իրենց կողմից՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում նախագծած սարքերը, մոդելները և անիմացիաները։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացել է DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը, որին մասնակցում էին 72 պատանի Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից, ինչպես նաև Ջավախքից և Հնդկաստանից։