15:27 | 27.05.22 | Նորություններ | 2684

    SpaceCamp 2022-ն ընդունում է հայտադիմումներ

    Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կանցկացվի  Տիեզերական ճամբար 2022-ը (SpaceCamp 2022)։  

    Ճամբարի նպատակն է օժանդակել պատանիներին մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։

    Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

    Մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է: Հայաստանից մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Արտերկրից մասնակցելու համար՝ այստեղ։

    Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

    Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։