11:40 | 27.05.22 | Նորություններ | 2010
Մայիսի 21-ին շուրջ 150 երիտասարդ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) մասնակցել է «WIDS Հայաստան 2022. Տվյալագիտությունը հանուն կայուն զարգացման» համաժողովին:
Այն թիրախավորում էր Տվյալագիտության սոցիալական և տնտեսական ազդեցությունը գյուղատնտեսության, հյուրընկալության, ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կրթության ոլորտներում:
WIDS Armenia 2022-ի շրջանակում ներկայացվել են.
• ոգեշնչող հաջողության պատմություններ, որտեղ կայուն զարգացման համար կանայք կիրառել են տվյալների գիտությունը,
• պանելային քննարկումներ՝ ինչպես են տվյալների վրա հիմնված արտադրանքները ձևավորում բիզնեսի ապագան,
• տվյալների վիզուալիզացիայի աշխատաժողով ՝ երբ ստեղծարարությունը հանդիպում է տվյալներին,
• տվյալագիտության ոլորտում կարիերա սկսելու հնարավորությունները։
Այս միջոցառմամբ նաև տրվել է ՁԻՀ-ի գործունեության 20-ամյակի միջոցառումների մեկնարկը։ Գործունեության 20 տարիների ընթացքում ՁԻՀ-ն իրականացրել է լայնածավալ ինստիտուցիոնալ նախաձեռնություններ, որոնք, մասնավորապես, ներառում են գիտնականների, ստարտափների և բարձր տեխնոլոգիական ոլորտը։
Աշխարհի 200-ից ավելի վայրերում անցկացվող «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) համաշխարհային ամենամյա համաժողովների իրականացումը Հայաստանում հնարավոր է դարձել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաև WiDS դեսպաններ։