14:57 | 26.05.22 | Նորություններ | 41917

Աշխատանքային համակարգիչ. ի՞նչ է կարևոր հիշել ընտրություն կատարելիս

Աշխատանքի կազմակերպման ճկուն մոտեցումը, այդ թվում՝ նաև հեռավար աշխատանքը կտրուկ զարգացում ապրեց երկու տարի առաջ, երբ համավարակը ողջ աշխարհում կազմակերպություններին մղեց աշխատակիցներին զանգվածաբար տեղափոխել ավանդական աշխատավայրերից դուրս:

Այժմ՝ 2022 թվականին, կազմակերպությունների մի մասը վերադառնում է նախկին՝ գրասենյակային կենսակերպին, իսկ մյուսների մոտ ամրապնդվում է հիբրիդային ձևաչափը: Այս մոտեցումը, որը թույլ է տալիս աշխատակիցներին ժամանակ առ ժամանակ աշխատել հեռավար, զգալիորեն ազդել է հիմնական աշխատանքային գործիքի՝ համակարգչի հանդեպ պահանջների վրա:

Itel.am-ը Microsoft-ի հետ համագործակցությամբ ներկայացնում է ժամանակակից սարքավորումների ո՞ր հնարավորությունները կօգնեն բավարարել այդ պահանջները ու որքանո՞վ են դրանք ակտուալ ավանդական աշխատավայրերի համար:

Անվտանգությունն առաջնահերթ է

Աշխատակիցներին հեռավար աշխատանքի տեղափոխելիս ՏՏ-ծառայությունների բաժնի հիմնական խնդիրը հասանելիության և տվյալների անվտանգությունն էր:

Արդյունքում, անվտանգ մուտքն ու բազմաֆակտորային նույնականացումը դարձան առավել պահանջարկված լուծումները: Windows օպերացիոն համակարգով աշխատող ժամանակակից համակարգիչներն աշխատում են Windows Hello հենքով՝ գաղտնաբառերի ժամանակակից այլընտրանքով, որի շնորհիվ համակարգ ու հավելվածներ մուտք գործելն ավելի անվտանգ է դառնում:

Օրինակ, Windows 11-ում Windows Hello-ի միջոցով մուտքի գործընթացը 30%-ով ավելի արագ է դարձել, իսկ մատնահետքի սքաներով ու դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորող ժամանակակից սարքավորումներն այն դարձրել են առավել հարմարավետ: Windows-ում աշխատանքային ֆայլերի պաշտպանվածությունը կարող է բազմակողմանի լինել՝ ամպում ֆայլերի պաշտպանությունից մինչև մուտքի իրավունքի ու սկավառակի վրա տվյալների կոդավորման կառավարում:

2022 թվականի ապրիլին Microsoft-ը հայտնեց Windows 11-ում պաշտպանության ներկառուցված նոր միջոցների մասին, այդ թվում նաև՝ ֆիշինգի հայտնաբերմանն ուղղված Microsoft Defender SmartScreen-ի ու Smart App Control տեխնոլոգիայի մասին, որը կօգնի բլոկավորել վնասակար հավելվածները՝ հենվելով թվային ստորագրության և ուսուցանելի արհեստական ինտելեկտի վրա:

Նոր համակարգիչների կառավարումը ծանոթ գործիքների միջոցով

Հեռավար ու հիբրիդային աշխատանքը ՏՏ ծառայությունների առջև համակարգիչների կենտրոնացված կառավարման նոր խնդիրներ դրեց: ՏՏ մասնագետի ծանրաբեռնվածության պայմաններում կարևոր է հասկանալ, որ  Windows 11-ով աշխատող ԱՀ կառավարման համար կարող են կիրառվել այն նույն գործիքները, ինչ՝  Windows 10-ով աշխատող սարքավորումների համար:

Դրանց թվում է նոր հնարավորություններ ստացած Windows Autopilot-ը: Տեխնոլոգիաների այս հավաքածուն համակարգիչների նախապատրաստումն աշխատանքին ավելի պարզ ու պակաս ծախսատար է դարձնում:

Օրինակ, դրա հետ Windows 11 Pro-ով աշխատող նոր սարքավորումը հնարավոր է փոխանցել աշխատակցին չփաթեթազատված, իսկ կարգավորումներն ու ծրագրերի տեղադրումը կատարվում է ավտոմատ՝ սարքավորումը միացնելուց ու այն համացանցին միացնելուց հետո: Դա թե՛ կրճատում է լոգիստիկ ծախսերը (մանավանդ այն աշխատակիցների համար, ովքեր գրասենյակից դուրս են աշխատում) և թե՛ էապես խնայում ՏՏ ծառայությունների ժամանակը:

Արդյունավետ օնլայն-հաղորդակցում

Օնլայն-հավաքի ժամանակ անհրաժեշտ պատուհանով կարելի է կիսվել անմիջապես Խնդրագոտուց (Taskbar): Օնլայն-հավաքի ժամանակ անհրաժեշտ պատուհանով կարելի է կիսվել անմիջապես Խնդրագոտուց (Taskbar):
photo © Microsoft


Օնլայն հանդիպումներն ու ժողովները շատերիս աշխատանքային օրվա սովորական բաղադրիչն են: Թիմային աշխատանքի այնպիսի գործիքներ, ինչպես  Microsoft Teams-ն է, համավարակի ընթացքում տասնյակ բարեփոխումների ենթարկվեցին ու աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձան գործընկերների ու պատվիրատուների հետ կապի հիմնական միջոցը:

Windows 11-ն այդ օգտատերերի համար նոր հնարավորություններ է ներկայացնում: Օրինակ, Խնդրագոտուց (Taskbar) կարելի է կառավարել խոսափողը. այդպես ավելի հեշտ է միանալ զրույցին, երբ անհրաժեշտություն կա, և վստահ լինել, որ խոսափողն անջատված է, երբ այն այլևս պետք չէ: Իսկ ընտրված ծրագրի պատուհանը գործընկերներին ցույց տալու համար բավարար է ընդամենը  Խնդրագոտում (Taskbar) դրան մոտեցնել կուրսորը:

Microsoft-ը շարունակում է Microsoft Teams-ի կատարելագործման աշխատանքը: 2022 թվականի ապրիլին կազմակերպությունը ազդարարեց նոր գործառույթներ, որոնք ժամանակակից համակարգիչների հնարավորությունների հետ մեկտեղ տեսազանգերի ընթացքում կբարձրացնեն ձայնի որակը (այդ թվում նաև ի շնորհիվ ինտելեկտուալ աղմկախլացման) և պատկերի որակը (ներառյալ կադրավորումն ու ետնապատկերի բարելավված լղոզումը):

Արդյունավետ աշխատանք ցանկացած վայրից

Snap Layouts գործառույթն օգնում է էկրանի վրա արագ տեղակայել մի քանի պատուհան: Snap Layouts գործառույթն օգնում է էկրանի վրա արագ տեղակայել մի քանի պատուհան:
photo © Microsoft


Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ հեռավար աշխատանքն ավելացնում է աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: Այդ առումով նրանց համար շատ ավելի կարևոր կարող են լինել Windows 11-ի այն բարելավումները, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանն ու աշխատանքի վրա կենտրոնացվածությանը:

Օրինակ, ի շնորհիվ Snap Layouts, Snap Groups գործառույթների ու թարմացված վիրտուալ Դեսքթոփերի՝ էապես հեշտացել է մի քանի հավելվածի միաժամանակյա օգտագործումը: Այդ գործառույթն աշխատում է նաև արտաքին մոնիտորների հետ. Windows 11-ը կարող է հիշել պատուհանների դասավորվածությունը դրանցում ու վերադարձնել կրկնակի միացման ժամանակ: Օրացույցում խնդիրների ցանկին, հանդիպումներին, տարադրամի փոխարժեքին ու այլ նորություններին արագ հասանելիություն է ապահովվում Վիջեթների միջոցով, իսկ Արդյունավետ աշխատանքի սեանսներ գործառույթը կօգնի առավել գործուն ծրագրել աշխատանքային ժամանակը:

Windows-ով աշխատող ժամանակակից համակարգիչները փոխգործակցության նոր հնարավորություններ կարող են ներկայացնել ձայնային ներածման, սենսորային էկրանի ու թվային գրչի միջոցով՝ անկախ ձեր գտնվելու վայրից, դարձնելով դրանք ունիվերսալ աշխատանքային գործիքներ:

Windows 11 Pro՝ նոր օպերացիոն համակարգ բիզնեսի համար։ Windows 11 Pro՝ նոր օպերացիոն համակարգ բիզնեսի համար։
photo © Microsoft


Լիցենզավորված ծրագրային ապահովումն անվտանգության հիմքն է

Windows 11-ը ստեղծվել է Windows 10-ի հիման վրա ու առաջարկում է անվտանգության, կառավարելիության ու արդյունավետության նոր ու բարելաված գործառույթներ, որոնք պահանջված են աշխատանքի հանդեպ ճկուն մոտեցման պայմաններում:

Համակարգիչների լոկալ ու միջազգային արտադրողներն առաջարկում են Windows 11 Pro-ով ժամանակակից սարքավորումներն ինչպես գրասենյակային աշխատանքի համար, այնպես էլ այն աշխատակիցների համար, ովքեր հիբրիդային կամ հեռավար տարբերակով են աշխատում:

Պաշտոնական դիստրիբյուտորների հետ պայմանագիր ունեցող վստահելի մատակարարներից սարքավորումներ ու լիցենզիա ձեռք բերելով կարող եք ստանալ ծրագրային ապահովման իրական տարբերակներ՝ անհրաժեշտ աջակցմամբ:

Լիցենզիոն տարբերակներն ապահովված են թարմացումներով, որոնք ապահովում են իրենց պաշտպանվածությունն ու նրանցում երաշխավորված է վնասակար կոդի բացակայությունը: Ի շնորհիվ անվտանգության ու գործառույթների թարմացումների, Windows 11-ը շարունակում է զարգանալ, որպեսզի հաջորդիվ էլ ներկայացնի ժամանակակից բիզնեսի պահանջներին համապատասխանող հենք:

Ծրագրային ապահովումը  չի կարող «մասամբ լիցենզավորված» լինել: Եթե լիցենզիայի անվան տակ վաճառողը ձեզ «բանալի» է տրամադրել, որը լեգալ ծագում չունի, ապա այդ «բանալիով» ակտիվացումը պրոդուկտը չկեղծված չի դարձնի: Չլիցենզավորված պրոդուկտներն օգտագործման իրավունք, թարմացումներ ու պաշտոնական աջակցություն չեն տալիս: Եթե  ծրագրային ապահովման  գներն ավելի ցածր են, քան ստուգված մատակարարների մոտ, ապա դա արդեն կեղծման տարածված հատկանիշ է: Հետևաբար, պետք է ընտրել միայն բարեխիղճ վաճառողների ու օգտագործել պաշտոնական լիցենզիայով պրոդուկտների բոլոր առավելությունները: