16:16 | 19.05.22 | Նորություններ | 1620

Անվճար «Ցանցային ադմինիստրացիա» դասընթաց՝ ԳՏԿ-ում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը կազմակերպում են «Ցանցային ադմինիստրացիա» դասընթաց, որին կարող են մասնակցել 15-ից բարձր տարիքի անձինք:

Վեցամսյա դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան մասնագետների աշխատանքի սկզբունքներին, պարտականություններին, միջազգային լավագույն փորձառությանը ՏՏ սպասարկման ոլորտում՝ NIST ստանդարտների հիման վրա։

Դասընթացն անվճար է, անցկացվելու է Գյումրու տեխոլոգիական կենտրոնում,  դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է։ Հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։

Առաջնահերթություն է տրվելու ուսանողի մոտ խնդիրներին ինքնուրույն լուծում(ներ) տալու հմտության զարգացմանը։