12:42 | 02.05.22 | Նորություններ | 1611

Մեկնարկել է TUMO Labs-ի ինքնուսուցման ծրագրի ընդունելությունը

Մեկնարկել է Թումո լաբերի ինքնուսուցման ծրագրի 2022 թվականի ընդունելությունը։

Թումո լաբերի ինքնուսուցման ծրագրին անվճար է, դրան կարող է միանալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

Տևողությունը 3 ամիս է (յուրաքանչյուր ոլորտ)։ Լեզուն` անգլերեն։ Ինքնուսուցման փուլն անցկացվում է Թումո լաբերում: Մասնակիցներն ինքնուրույն են կազմում ինքնուսուցման իրենց գրաֆիկը: Վարժանքներով անցնելու և լիարժեք արդյունքի հասնելու համար պետք է ինքնուսուցմանը հատկացնել շաբաթական 6-8 ժամ:

Թումո լաբերի ինքնուսուցման ծրագիրը տեխնոլոգիական ոլորտի կրթական ուղեցույց է, որն ուսանողներին և երիտասարդ մասնագետներին տրամադրում է շուկայի պահանջներին համապատասխան դասընթացներ։ Ծրագիրը բաղկացած է լավագույն կրթական ռեսուրսներից, փորձագետների կողմից մշակված վարժանքներից ու մինի-ծրագրերից։

Դիմել հնարավոր է այստեղ։