12:14 | 22.04.22 | Նորություններ | 1655

Snapchat-ն աճում է ավելի արագ, քան Facebook-ն ու Twitter-ը

Snap-ը հրապարակել է 2022 թվականի առաջին եռամսյակի իր ֆինանսական արդյունքները՝ հաստատելով, որ ցանցն ավելի արագ է աճում, քան ԱՄՆ-ում գործող իր գործընկերներ Facebook-ը (այժմ՝ Meta) և Twitter-ը: Meta-ն առաջին անգամ հայտնել է նախորդ եռամսյակում ամենօրյա ակտիվ օգտատերերի քանակի (DAUs) նվազման մասին։  Մինչդեռ Twitter-ի ամենօրյա ակտիվ օգտատերերը Միացյալ Նահանգներում աճել են 2%-ով և 15%-ով՝ միջազգային մակարդակում:

Snap-ը՝ Snapchat-ի մայր ընկերությունը, տարեկան կտրվածքով ավելացրել է իր ամենօրյա ակտիվ օգտատերերի քանակը 18%-ով՝ հասնելով 332 միլիոնի, սակայն նախորդ հինգ եռամսյակների ընթացքում նրա օգտատերերի աճը գերազանցել է 20%-ը։

Այս տվյալներին զուգահեռ, Snap-ն ավելի շատ մտահոգված է իր եկամուտներով, թեև այն տարեկան կտրվածքով աճել է 38%-ով՝ հասնելով $1,06 մլրդ-ի: Ընկերությունը հայտարարել է, որ 2021 թվականի առաջին եռամսյակից ի վեր հասնելու է 44% աճի, սակայն նշել է, որ Ուկրաինայի պատերազմից հետո շատ գովազդատուներ դադարեցրել են իրենց արշավը:

Snap-ի ֆինանսական տնօրեն Դերեկ Անդերսենը նշել է, որ գովազդատուների մեծ մասը վերսկսել է արշավները 10 օրվա ընթացքում, սակայն խափանումը դեռևս բացասաբար է ազդում ընկերության եռամսյակային եկամուտների վրա: