10:49 | 21.04.22 | Նորություններ | 2119

Disney, Paramount և այլ սթրիմինգային ծառայությունների ակցիաներն ընկել են

Netflix-ի բաժնետոմսերի անկման ֆոնին մյուս հանրահայտ ու խոշոր սթիմինգային ծառայությունների արժեթղթերը նույնպես էժանացել են․

•    Disney-ի բաժնետոմսերի արժեքը ընկել է 4,13%-ով,  
•    Warner Bros. Discovery-ինը (Discovery Plus առցանց կինոթատրոն)՝ 5,92% -ով,
•    Streaming և SmartTV արտադրող Roku-ինը՝ 3,43%-ով:

Մինչդեռ Paramount-ի արժեթղթերի գինն աճել է 6,82%-ով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Netflix-ը 2022 թվականի առաջին եռամսյակում 200.000 վճարովի բաժանորդ է կորցրել։ Սա 10 տարվա մեջ ընկերության առաջին անկումն է։

Սթիմինգային ծառայության բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 25 տոկոսով, երբ իր բաժնետերերին ծանուցել է առաջին եռամսյակի արդյունքների մասին:

Ծառայության վճարովի բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կրճատվել է՝ հասնելով մոտ 222 միլիոնի։