11:04 | 19.04.22 | Նորություններ | 1661
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 120 միլիոն դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5 միլիոն դրամ):
Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց արտադրանքի կամ ծառայության գաղափարը, նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը:
Մրցույթի պահանջները սահմանված են այստեղ։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps համակարգի միջոցով մինչև հունիսի 16-ը։
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2022/01: