12:15 | 18.04.22 | Նորություններ | 17593
Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի, Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով:
Կողբում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Սկզբում լուծվել է Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչև օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր է իրականացվել:
2020 թվականին Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Իսկ 2021-ին LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով ևս 1500 մետր հատված: Այսպիսով, երկու ծրագրի արդյունքում, 2021 թ.-ի տարեվերջին գյուղում տեղադրվել է 87 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 3400 մետր երկարությամբ ճանապարհ։
«Ուզում եմ հավատալ, որ նման ծրագրերով կարելի է երիտասարդներին փոխանցել աշխատասիրության, երկրի նկատմամբ հոգատարության դրսևորման, ունեցածը գնահատելու և պահպանելու արժեհամակարգ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: