Էդուարդ Գրիգորյանը
Էդուարդ Գրիգորյանը եւ Ալեքս Վոքսմանը
Էդուարդ Գրիգորյանը եւ Ալեքս Վոքսմանը
Էդուարդ Գրիգորյանը
11:13 | 16.04.22 | Հարցազրույցներ | exclusive 30585
Այս շաբաթ Երեւանում կայացավ «Մեծացնելով միաեղջյուր. իրավական եւ բիզնես գործիքներ հաջողակ ձեռներեցների համար» (Raising a Unicorn: Legal and Business Tools for Successful Entrepreneurs) թեմայով սեմինար Latham & Watkins իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ Էդուարդ Գրիգորյանի եւ Ալեքս Վոքսմանի մասնակցությամբ։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին յունիքորն ընկերության ստեղծման բիզնես եւ իրավական առանձնահատկությունները՝ ձեւավորումից մինչեւ գործարկում։
Էդուարդ Գրիգորյանը ծնվել է Երեւանում, կարճ ժամանակ անց ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան, միջազգային իրավունք է սովորել Մոսկվայում։ 2009-ին տեղափոխվել է ԱՄՆ եւ ընդունվել Կոլումբիայի համալսարան։ Ձեռք է բերել իրավագիտության դոկտորի կոչում Հարվարդի իրավագիտության դպրոցում: Այժմ աշխատում է Latham & Watkins իրավաբանական ընկերության Նյու Յորքի գրասենյակում։
ITel.am-ի հետ զրույցում Էդուարդը պատմել է իրավական ոլորտում բացերի, Հայաստանում իր նոր ծրագրերի ու ստարտափ էկո-համակարգի հետ համագործակցության մասին։
- Հետեւո՞ւմ եք հայկական ստարտափ էկո-համակարգին եւ կապ պահո՞ւմ եք Հայաստանի համայնքի հետ։
- Բավականին կապված եմ Հայաստանի հետ եւ ուրախ եմ տեսնել, թե ինչպես են տեխնոլոգիաներն այստեղ զարգանում։
Այս տարի որոշեցի, որ ցանկանում եմ մեծ քայլ առաջ կատարել ու փորձեցի իմ ավագ գործընկերոջը համոզել եւ բերել Հայաստան, հանդիպում կազմակերպել ՏՏ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայկական ընկերություններում տեսնում եմ բազմաթիվ իրավական մարտահրավերներ: Մենք արդեն ունենք մի քանի հաճախորդ, որ օգտվում են Latham & Watkins-ի ծառայություններից։
- Կպատմեք հայ հիմնադիրների հետ աշխատանքի փորձի մասին։ Ինչպե՞ս է ստացվել ձեր համագործակցությունը։
- Ալ Եսայանը վերջին 15 տարիներին մեր ընկերության հաճախորդն է, եւ նա է մեր գործունեությունը ներկայացրել այդ ընկերություններին ու խորհուրդ տվել դիմել մեզ։
Էդուարդ Գրիգորյանը
Էդուարդ Գրիգորյանը եւ Ալեքս Վոքսմանը
Էդուարդ Գրիգորյանը եւ Ալեքս Վոքսմանը