11:47 | 06.04.22 | Նորություններ | 1321

Apple-ը հայտնել է WWDC 2022-ի անցկացման ամսաթիվը

Apple-ի ամենամյա WWDC (Worldwide Developers Conference) կոնֆերանսը այս տարի կկայանա հունիսի 6-10-ը։

Այս տարի ևս այն կանցկացվի առցանց ձևաչափով՝ ուղիղ հեռարձակմամբ, որը հասանելի կլինի ընկերության պաշտոնական կայքում։

Առցանց կոնֆերանսին զուգահեռ ընկերությունը հունիսի 6-ին ծրագարվորողների և ուսանողների համար հատուկ հանդիպում կկազամկերպի Apple Park-ում, որտեղ էլ նրանք կհետևեն հիմնական զեկույցին։

Գլխավոր ելույթի ընթացքում սպասվում է, որ կներկայացվեն iOS-ի, macOS-ի և iPadOS-ի թարմացումներն ու նոր գործառույթները։