15:42 | 15.03.22 | Նորություններ | 1542
Ռուսաստանում Yandex ընկերության նոր գլխավոր տնօրեն կդառնա Տիգրան Խուդավերդյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Ելենա Բունինային:
Տիգրան Խուդավերդյանը նոր պաշտոնը համատեղելու է Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրենի պաշտոնի հետ, որը զբաղեցնում է 2019 թվականից:
Ս.թ. մարտի 2-ին Տիգրան Խուդավերդյանը հանդես էր եկել հետեւյալ ուղերձով.
«Ընկերներ, ամեն հաջորդ օրը մեզ ավելի մեծ ծանրություն է բերում: Այն, ինչ կատարվում է, անտանելի է: Պատերազմը հրեշավոր է:
Այսօր շատերն ընկերությունից պահանջում են անմիջապես ելնել զրահամեքենայի վրա (немедленно встать на броневик) ու բարձրաձայն հայտնել դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ ցանկացած գործողություն պետք է թելադրվի ոչ թե հուզական ազդակներով, այլ առանցքային առաջնահերթություններով։
Այն, ինչ ես համարում եմ ամենակարևորը մեզ համար.
1. Աշխատակիցների անվտանգությունը:
2. Մեր առանցքային ծառայությունների աշխատունակության պահպանումը:
Այն, ինչ մենք հիմա պաշտպանում ենք, բիզնեսը չէ։ Դրանք ծառայություններ են, որոնց կարիքն ունեն երկրում ապրող մարդիկ, ինչպիսիք են էլեկտրականությունը կամ ջրատարը: Որոնումը պետք է աշխատի: Տաքսին պետք է ժամանի, ապրանքներն ու սնունդը պետք է առաքվեն, ենթակառուցվածքը՝ աշխատի:
Այս պատճառներով մենք չենք կարող ելնել զրահամեքենայի վրա։ Հուսով եմ, որ հստակ բացատրեցի իրավիճակը»։