18:33 | 02.03.22 | Նորություններ | 17824

Տիգրան Խուդավերդյան. «Զրահամեքենայի վրա չենք կարող ելնել»

Yandex-ի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ընկերներ, ամեն հաջորդ օրը մեզ ավելի մեծ ծանրություն է բերում: Այն, ինչ կատարվում է, անտանելի է: Պատերազմը հրեշավոր է:

Այսօր շատերն ընկերությունից պահանջում են անմիջապես ելնել զրահամեքենայի վրա (немедленно встать на броневик) ու բարձրաձայն հայտնել դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ ցանկացած գործողություն պետք է թելադրվի ոչ թե հուզական ազդակներով, այլ առանցքային առաջնահերթություններով։

Այն, ինչ ես համարում եմ ամենակարևորը մեզ համար.

1. Աշխատակիցների անվտանգությունը:

2. Մեր առանցքային ծառայությունների աշխատունակության պահպանումը:

Այն, ինչ մենք հիմա պաշտպանում ենք, բիզնեսը չէ։ Դրանք ծառայություններ են, որոնց կարիքն ունեն երկրում ապրող մարդիկ, ինչպիսիք են էլեկտրականությունը կամ ջրատարը: Որոնումը պետք է աշխատի: Տաքսին պետք է ժամանի, ապրանքներն ու սնունդը պետք է առաքվեն, ենթակառուցվածքը՝ աշխատի:

Այս պատճառներով մենք չենք կարող ելնել զրահամեքենայի վրա։ Հուսով եմ, որ հստակ բացատրեցի իրավիճակը»։