11:00 | 16.02.22 | Նորություններ | 1428

«Ֆասթ Շիֆթ»․ Նոր վճարային համակարգ Հայաստանում

«Ֆասթ Շիֆթ» ընկերությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է Դրամական (փողային) փոխանցումների իրականացման եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի իրականացման համար լիցենզիա։

Ընկերությունը նաեւ ստացել է էլեկտրոնային փողերի թողարկման եւ իրականացման թույլտվություն։

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին Վահե եւ Վիգեն Բադալյանների կողմից, հանդիսանում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ փոխկապակցված ընկերություն:

Ընկերության առաքելությունն է ժամանակակից տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ առավելագույնս հարմարավետ եւ մատչելի դարձնել վճարումների իրականացման գործընթացը։

«Ֆասթ Շիֆթ»-ը ներկայանում է շուկայում իր սեփական տերմինալային ցանցով, որոնց թիվն այս պահին հասնում է 200-ի։ Ընկերության տերմինալները տեղաբաշխված են ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

photo © «Ֆասթ Շիֆթ


Տերմինալները տարբերվում են շուկայում առկա տարբերակներից իրենց մասշտաբայնությամբ, յուրօրինակ եւ հետաքրքիր դիզայնով, ինչպես նաեւ տարբերվող ինտերֆեյսով։ Նոր տերմինալները մշակելիս Ընկերության համար առաջնային է եղել, այն, որ տերմինալները հարմար լինեն ինչպես փորձառու, այնպես էլ նոր սպառողների համար։

photo © «Ֆասթ Շիֆթ


Մինչ տարեվերջ ընկերությունը նախատեսում է տերմինալների ցանցն ավելացնել եւս 1000-ով։ Ցանցի ընդլայնումը նպատակաուղղված է ընկերության կողմից մատուցվող վճարային ծառայությունների հասանելիության ավելացմանը:

photo © «Ֆասթ Շիֆթ


«Ընկերությունն ապագայում ձգտելու է ավելի մոտ լինել իր հաճախորդներին, թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում՝ ընդլայնելով առաջարկվող ծառայությունների ու պրոդուկտների ցանկը»,- ասված է հաղորդագրության մեջ։