11:51 | 26.01.22 | Նորություններ | 7364

Apple-ը գարնանը կներկայացնի նոր iPhone SE-ն եւ նոր iPad Air պլանշետը

Apple ընկերությունը գարնանը նախատեսում է ներկայացնել նոր iPhone SE սմարթֆոնը եւ նոր iPad Air պլանշետը։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը` Power On խորագում։

Բացի այդ, աշնանը Apple-ն ավանդաբար կանցկացնի իր նոր սարքերի շնորհանդեսը, որը ռեկորդային կդառնա պրեմիերաների քանակով։

Մասնավորապես, աշնանը Apple-ը կցուցադրի iPhone 14 սմարթֆոնների ընտանիքը, Apple Watch-ի երեք մոդելներ, թարմացված AirPods Pro անլար ականջակալներ, նոր սերնդի MacBook Pro եւ MacBook Air նոթբուքեր, նոր Mac Pro համակարգիչ եւ նոր iPad-ներ։