11:45 | 25.01.22 | Նորություններ | 1190
Հայաստանի կապի օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ Վիվա-ՄՏՍ-ը 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 34.19 մլրդ դրամի հարկ, ինչը 1.5%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից:
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն, կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա-ՄՏՍ ապրանքանիշով հանդես եկող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2021 թվականին պետբյուջե է վճարել 15.72 մլրդ դրամ, ինչը 21.4%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը զբաղեցրել է 8-րդ տեղը՝ նախորդ տարվա 12-րդ տեղի փոխարեն:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 10.94 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 32.2%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 15-րդից բարձրացել է 13-րդ հորիզոնական:
Beeline ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (20-րդ տեղ 11-րդի փոխարեն) պետբյուջե է վճարել 7.53 մլրդ դրամ հարկ, ինչը 44.2%-ով զիջում է 2020թ. ցուցանիշին:
1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է նաև «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը, որը 124-րդ տեղում է 1.85 մլրդ դրամ վճարած հարկերով (աճ՝ 20.3%):
Աննա Այվազյան